Follow me - Twitter
Follow me - FACEBOOK
Vimeo - ASTOCHKA
RSS - ASTOCHKA
Գլխավոր | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՇԽԱՐՀՈՒՄ | Թուրք փաստաբանը ուղիղ եթերում թունդ հայհոյել է դատավորի ընտանիքի անդամներին

Թուրք փաստաբանը ուղիղ եթերում թունդ հայհոյել է դատավորի ընտանիքի անդամներին

Տառատեսակի չափը: Decrease font Enlarge font

Թուրքիայում  «Հեղափոխական աշխատավորական արհմիությունների կոնֆեդերացիայի» ստեղծող Քեմալ Թյուրքերի սպանության հետ կապված դատարանի որոշմանը խիստ է արձագանքել Թյուրքերի փաստաբանը։

Թուրքական դատարանը սպանության գործը փակել է՝ հիմնավորելով վաղեմության գործոնը, քանի որ արդեն անցել է 30 տարի։  Այս կապակցությամբ, թուրքական CNNTurk-ի հաղորդավարը ուղիղ եթերում զանգահարել է Քեմալ Թյուրքերի ընտանիքի փաստաբանին՝ խնդրելով մեկնաբանել տեղի ունեցածը։

Փաստաբանը կատաղած անօրինականությունից, որ դատավորը միտումնավոր ձգձգել է դատական գործընթացը՝ մեղավորին ազատ արձակելու համար, չի կարողացել իրեն տիրապետել եւ ուղիղ եթերում հայհոյելիս հիշատակել է դատավորի մորը, կնոջն ու աղջկան։ Այս խոսքերից հետո եթերում անջատել են փաստաբանի խոսքը, ով ավելի ուշ ներողություն է խնդրել իր բառերի համար՝ շեշտելով, որ կատաղած լինելու պատճառով չի կարողացել իրեն տիրապետել։

Ավելի ուշ, Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե հիշյալ սպանության համար վաղեմության օրենքի կիրառումը՝  իրավունքի տեսանկյունից ամոթալի դեպք է։

1300
0