Ferrari 599 SA Aperta սահմանափակ սերիա
Ferrari-ն թողարկել է սահմանափակ սերիայով Ferrari 599 SA Aperta կաբրիոլետը: Միլիոնավոր ավտոսիրողների համար այդ մեքենան տեսնելու միակ շանսը Փարիզի ավտոշոուին ներկա գտնվելն է, քանի որ բոլոր 80 մեքենաներն արդեն վաճառվել են, հաղորդում է infox.ru-ն:
Հայտնի է, որ կաբրիոլետի շարժիչը GTO կուպեի տարբերակից է, 6 լիտրանոց, 12 ցիլինդրանոց շարժիչի հզորությունը 670 է: Դրա օգնությամբ, Ferrari 599 GTO 3,35 վայրկյանում հավաքում է 100 կմ/ժամ արագություն:
Ferrari 599 SA Aperta-ի գինը կհայտարարվի Փարիզի ավտոսրահում, բայց ինչպես հաղորդում է Auto Express-ը, Մեծ Բրիտանիայում սուպերմեքենան կարժենա 340 հազար ֆունտ
1346 0




