Ոսկե և արծաթե մեդալ
Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, իսկ ածաթը նվաճեց Աղասի Աղասյանը: 77 կգ քաշային կարգի հաղթողի կոչման համար պայքարն ընթացավ Հայաստանի հավաքականի երկու առաջատարների միջեւ: Մինչեւ վերջին մոտեցումը Աղասյանը փորձեց շրջանցել Միրզոյանին: Պոկում վարժությունը Միրզոյանն ավարտեց 155 կգ արդյունքով, Աղասյանը` 151 կգ-ով: Հրում վարժությունում Միրզոյանը ցույց տվեց 186 կգ արդյունք եւ ելույթն ավարտեց երկամարտի 341 կգ-ով: Աղասյանը 185 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելուց հետո պատվիրեց 191 կգ, որի հաղթահարման դեպքում միայն կշրջանցեր Միրզոյանին, քանի որ հավասար արդյունքի դեպքում ավելի թեթեւ անձնական քաշի շնորհիվ առաջին տեղը կգրավեր Միրզոյանը: Սակայն Աղասյանը չկարողացավ բարձրացնել 191 կգ-ն եւ Հայաստանի ներթիմային պայքարում հաղթեց Արայիկ Միրզոյանը, որը նվաճեց ոսկե մեդալը: Աղասյանը երկամարտի 336 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Եռյակը եզրափակեց թուրք Սեմիր Յագչին: Կանանց մինչեւ 21 տարեկանների առաջնությունում 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 200 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Հաղթող դարձավ ռուսաստանցի Լյուբով Նովոսելովան` 215 կգ:
1325 0




