Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացն են քննարկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ–պետքարտուղար Գրիգորի Կարասինը այսօր` փետրվարի 14-ին Երեւանում կայացած հանդիպմանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարասինը Երեւանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացման համար եւ քննարկել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
1085 0




