Հայաստանը դուրս է եկել թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների ցանկից
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացն են քննարկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՌուԳլխավոր դատախազության հետեւողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից եւ տեղափոխեց 2-րդ խումբ, այն է` դուրս եկավ վերահսկվող երկրների ցանկից: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Դեռեւս 2005-ին 8-ի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր մարդկանց առեւտրի եւ անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի առանձին բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքնիգի վերաբերյալ քրեական գործերը:
Ամերիկյան դիվանագետներին մարմնավաճառների հայտնած որոշ տեղեկությունների վերաբերյալ, որ իբրեւ թե դատախազության աշխատակից Ա. Երեմյանը թույլ է տվել օրինախախտումներ, հայտնում ենք, որ ժամանակին, այդ հայտարարությունների իսկությունը ստուգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով անցկացվել են ծառայողական քննություն, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, ստուգվել են բոլոր բողոքները: Ծառայողական քննության արդյունքներով եւ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ այդ բողոքները չեն հիմնավորվել:
Այնուհետեւ դատախազության հաղորդագրության մեջ նշվում են այն սեմինարներն ու վարժանքները, որոնց մասնակցել են դատախազության աշխատակիցները, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում:
Նշենք, որ 2008թ.-ի ընթացքում մարդու առեւտրի հետ կապված հանցագործությունների փաստով նախաքննությունը կատարվել է 15 քրեական գործերով, որոնցից 12 քրեական գործը քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321 հոդվածների հատկանիշներով, 2 ՀՀ քր. օր-ի 166 –րդ հոդվածով :
2008թ.-ին դատարան է ուղարկվել 5 քրեական գործ, 9 անձի նկատմամբ: Նշված գործերից 3-ով կայացվել է մեղադրական դատավճիռ` ամբաստանյալները դատապարտվել են երկարատեւ ազատազրկման`մինչեւ 7 տարի 6 ամիս ժամկետով:
2009թ. ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321, 168-րդ հոդվածներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվել է 21 քրեական գործ:
2009թ. դատարան է ուղարկվել 11 քրեական գործ, 16 անձի նկատմամբ
8 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ մինչեւ 13- 14 տարի ազատազրկում ժամկետներով:
2010թ. ընթացքում թրաֆիքինգի դեմ իրականացվող պայքարի ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը դատախազական հսկողություն է իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 եւ 132.1 հոդվածներով հարուցված 13 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 4-ը 6 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարանª 2-ի վարույթները կասեցվել են, 3-ը միացվել են այլ քրեական գործերի, 4-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով մեղադրվել են 9 կանայք:
1200 0




